ՔՊ-ն մասնակցելու է ընտրություններին և ես հանդես եմ գալու որպես վարչապետի թեկնածու․Փաշինյան

ԵՐԵՎԱՆ ԱՊՐԻԼԻ 25,  24News

«Ես հրաժարական եմ տալիս քաղաքացու օրը, եւ սա խորհրդանիշն է այն բանի, որ ժողովրդից ստացած իշխանությունը, վերադարձնում ենք ժողովրդին»։ Այս մասին ուղիղ եթերի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը հավելեց, որ պետք է ՀՀ քաղաքացին որոշի իշխանության հետագա ճակատագիրը՝ ազատ, արդար և միցակցային ընտրություններով։

«Մեր հավատամքն այն է, որ ժողովրդի ազատ կամարտահայտումը իշխանության և ինքնիշխանության միակ աղբյուրն է։ Եվ ինձ համարում եմ այս հնարավորության և իրավունքի երաշխավորը։ Մեր՝ ՔՊ կուսակցությունը մասնակցելու է արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ես հանդես եմ գալու որպես վարչապետի թեկնածու, և մենք հնազանդորեն կենթարկվենք ժողովրդի կայացրած որոշումներին»- նշեց Նիկոլ Փաշինյանը