Թշնամու ախորժակը բացվել է․ տեսան, որ ներսում իրար են «ուտում», վաղն այլ տարածք կպահանջեն

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 24, 24News

Սյունիքն, այո, վտանգված է։ Դրա անվտանգությունից է կախված հայկական պետականությունը։ Սակայն այնպես չէ, որ Սյունիքից խոսելու տեղ ունեն նրանք, ովքեր հիմա անում են դա։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

Ըստ նրա՝ հարցը շահարկվում է։

«Որ տեսնեն այս պետության մեջ բացի իրար «ուտելուց» ոչ մի բանով չեն զբաղվում, վաղը Գեղարքունիքում ու Տավուշում զարգացումներ կլինեն։ Թշնամու ախորժակը բացվել է»,- ասել է նա։

Անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ «արժանապատիվ խաղաղություն հաստատելու» հայտարարությանը՝ Մարուքյանն ասել է․

«Արժանապատիվ խաղաղություն տայիք ձեր իշխանության օրոք։ Ղարաբաղի թեմայով եկաք, բայց հարցը չլուծեցիք։ Կարող է խոսել նա, ով այն լուծել է։ Հիմա ի՞նչ են ասում»,- նկատել է նա։

Մարուքյանը խոսել է Հայոց ցեղասպանության ճանաչման օրակարգից, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարության, հայ-թուրքական հարաբերությունների և այլ հարցերի շուրջ։

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ