Իմ երկրը՝ Գերմանիան, գիտի՝ որքան դժվար է նայել պատմության աչքերին, բայց դա է միակ ուղին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 24, 24News

նկար

Գերմանացի քաղաքական գործիչ, Եվրախորհրդարանում Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) քաղաքական խմբի ղեկավար Մանֆրեդ Վեբերը Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ տեսաուղերձ է հղել։

«1915 թվականին 1,5 միլիոն հայ՝ կանաք, երեխաներ և տարեցներ կորցրին իրենց կյանքը Օսմանյան կայսրության կողմից իրագործված էթնիկ զտումների և զանգվածային սպանությունների հետևանքով․․․

Միլիոնավոր հայերի համար Ցեղասպանության վերքը դեռ բաց է։ Թուրքիայի իշխանությունների կողմից Ցեղասպանության ժխտումը հնարավորություն չի տալիս հաշտվել անցյալի հետ։ Իմ երկրը՝ Գերմանիան, լավ գիտի՝ որքան դժվար է նայել պատմության աչքերին ու պատասխանատվություն ստանձնել։ Բայց դա հաշտության և հարատև խաղաղության միակ ճանապարհն է։

Դա է պատճառը, որ մենք կոչ ենք անում Թուրքիային առերեսվել պատմության հետ և աբողջությամբ ճանաչել Ցեղասպանությունը որպես իրողությունը»,- ասել է Վեբսերը։

Տեսաուղերձը՝ այստեղ։

--00—ԼՄ

Տեսանյութեր

Live

Լրահոս