Հայ ժողովուրդը կարող է ակնկալել մեր օժանդակությունը․ Ուրուգվայի փոխնախագահ

ԵՐԵՎԱՆ ԱՊՐԻԼԻ 24,  24News 

Ուրուգվայ

 Ուրուգվայը, որպես Հայոց ցեղասպանությունն առաջինը ճանաչած երկիր, մշտապես վերահաստատում է իր դիրքորոշումն այդ հարցում՝ աջակցություն հայտնելով հայ ժողովրդին: «Արմենպրես»-ին տրամադրած տեսաուղերձում այս մասին ասել է Ուրուգվայի Արևելյան Հանրապետության փոխնախագահ, Գլխավոր ժողովի նախագահ Բեատրիս Արխիմոնը:

«Այս տարի, ցավոք, Ուրուգվայի խորհրդարանը չի կարողանա ոգեկոչել մեզ համախմբող այդ շատ յուրահատուկ տարելիցը, որը կապված է Ուրուգվայի համար հատուկ նշանակություն ունեցող Հայ դատի հետ: Ուրուգվայը, որպես ցեղասպանությունը ճանաչած երկիր, մշտապես վերահաստատում է իր վերաբերմունքը, ինչը դարձել է պետական քաղաքականություն. հիշատակվում է մեր խորհրդարանի կողմից ամեն տարի, մեր երկրի ողջ հայկական համայնքի անդամների հետ: Մի համայնք, որի ներկայացուցիչները մշտապես ակտիվ են եղել որպես Ուրուգվայի քաղաքացիներ, և ովքեր շարունակաբար նույնականացվել են Հայ դատի հետ: Մենք արդարացնում ենք այս դատը՝ որպես Ուրուգվայի պետական քաղաքականության խորհրդանիշ: Այսպիսով, այս տարի, այս շատ տարբեր աշխարհը մեզ ստիպում է շփվել էկրանների միջոցով, մեզ մղում է ձեզ ուղղել այս ուղերձը, վերահաստատել մեր պատմական դիրքորոշումը և իմացեք, որ, ինչպես միշտ, կարող եք ակնկալել մեր օժանդակությունը: Մեծ գրկախառնություն ողջ հայ համայնքին»,- ասված է տեսաուղերձում:

--00—ՄՀ