Եթե Բայդենը արտաբերի «ցեղասպանություն» եզրույթը, դա կլինի բարոյական մեծ հաղթանակ. Բաբայան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 24, 24News

դավիթ

«Զանգակատուն» հուշակոթողին հարգանքի տուրքը մատուցելուց հետո ԱՀ արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը ճեպազրույց է տվել, այդ մասին հայտնում է «Արցախպրեսը»։

Անդրադառնալով ցեղղասապանության 106-րդ տարելիցին՝ ԱՀ ԱԳ ղեկավարն ասել է,  որպեսզի այլևս երբեք ցեղասպանություն չլինի, հայ ժողովուրդը պիտի լինի սթափ, հայրենասեր, պրոֆեսիոնալ, հավատքով լի:

«Թուրքիան չի ճանաչել և կամավոր չի էլ ճանաչելու հայոց ցեղասպանությունը: Եթե Բայդենը արտաբերի «ցեղասպանություն» եզրույթը, դա կլինի բարոյական մեծ հաղթանակ, և քաղաքական մեսիջներ կպարունակի: Մենք պետք է իրատես լինենք:

Որպեսզի ցեղասպանությունը չկրկնվի, պետք է նաև տարբեր եզրույթներ գործածվեն: Շատ ավելի կարևոր է հայրենասեր լինելը, ազնվությունը, արդար աշխատանքը: Ցեղասպանությունը միայն հայերի խնդիրը չէ: Չճանաչելով եղեռնը՝ նոր ցեղասպանություններ տեղի ունեցան եզդիների, ասորիների, քրդերի, հույների, սլավոնների և այլ ազգերի հետ. այն շարունակվում է և այսօր»,- ասել է Բաբայանը:

--00—ԼՄ