2021-ին եկել է միջազգային ճանաչման և արդարության ժամանակը․ Դանիել Դեքեր

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 24, 24News

Ամերիկացի երգիչ-երաժիշտ Դանիել Դեքերը ֆեյսբուքյան էջում գրառում է արել ցեղասպանության 106-րդ տարելիցի մասին՝ նշելով, որ եկել է միջազգային ճանաչման և արդարության ժամանակը:

«Ադանայի բառերը գրեցի 2005-ին, որպեսզի աշխարհին պատմեմ Հայոց ցեղասպանության մասին ճշմարտությունը։ 2021-ին եկել է միջազգային ճանաչման և արդարության ժամանակը։ Հիշում ենք և պահանջում»,- գրել է Դեքերը՝ հավելելով #ArtsakhIsArmenian հեշթեգն ու «Ադանայի» տեսահոլովակը: 

Դանիել Դեքերը 44-օրյա պատերազմին Հայաստանում էր․ եկել էր զորակցությունը հայտնելու հայ ժողովրդին: 

--00—ԼՄ

Տեսանյութեր

Live

Լրահոս