Բայդենը Էրդողանին հայտնել է, որ պատրաստվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 23, 24News 

Բայդեն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանի հետ զրույցում հայտնել է, որ պատրաստվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Այս մասին հայտնում է «Բլումբերգ» գործակալությունը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Պսակին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հաստատել էր, որ Հայոց ցեղասպանության տարելիցին Բայդենը հանդես է գալու հայտարարությամբ:

--00--ԱՀ