2-րդ զորամիավորման հրետանավորներն անցկացրել են գործնական պարապմունքներ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 23, 24News 

ՊՆ

Անձնակազմի մասնագիտական գիտելիքներն ու գործնական հմտությունները զարգացնելու նպատակով ապրիլի 23-ին 2-րդ զորամիավորման զորամասերից մեկի հրետանային ստորաբաժանումների զինծառայողների հետ անցկացվել են գործնական պարապմունքներ:

Ճշգրտվել են պայմանական հակառակորդի տեղորոշիչները, բացազատվել կրակի կառավարման կետեր, մարտական վիճակի բերվել հրետանային միջոցները։

--00—ՄՀ