Մեղրիի քաղաքապետին մեղադրանք է առաջադրվել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 23, 24News 

Զաքարյան

Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանին մեղադրանք է առաջադրվել: Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է փաստաբան Գայանե Պապոյանը: Զաքարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ եւ 5-րդ կետերի (խուլիգանություն) հատկանիշներով։ 

Փաստաբանի խոսքով՝ առաջադրված մեղադրանքը և՛ պաշտպանների, և՛ քաղաքապետի համար անորոշ է, ուստի միջնորդել էին պարզաբանում տրամադրել մեղադրանքի վերաբերյալ, սակայն միջնորդությունը համարվել է իրավունքի չարաշահում և պարզաբանում չի ներկայացվել:

--00--ԱԹ