Լինգով փորձել են բացել Էջմիածնի թերթի կրպակի պատուհանը, բայց գողություն անել չի ստացվել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 23, 24News

Ապրիլի 16-ին օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին հաղորդում էր ստացվել, որ Էջմիածնի Թումանյան փողոցի թերթի կրպակից փորձել են գողություն անել։

Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզեց, որ լինգով ցանկացել էին բացել կրպակի պատուհանը, բայց գործն ավարտին հասցնել չէին կարողացել։

Դեպքի առթիվ հարուցվեց քրեական գործ։

Նյութերի նախապատրաստման ընթացքում քրեական հետախույզները տեղեկություններ ստացան, որ գողության փորձը կատարել է Էջմիածնի Ալավերդյան փողոցի 38-ամյա մի բնակիչ։ Ապրիլի 20-ին նա բերման ենթարկվեց ոստիկանության Վաղարշապատի բաժին և խոստովանական ցուցմունք տվեց:

Նախաքննությունը շարունակվում է:

--00—ԼՄ