Քերոբյանը ներկայացրել է էկոնոմիկայի նախարարության տնտեսական քաղաքականության հայեցակարգը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 23, 24News

նկար

Ապրիլի 22-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում-քննարկում ՊԵԿ–ի կողմից մշակված «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ։ Հանդիպմանը մասնակցել են ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանին կից գործող ՓՄՁ զարգացման խորհրդի անդամ հանդիսացող մասնավոր հատվածի, Գործարարության աջակցման գրասենյակի և այլ շահագրգիռ կառույցների ներկայացուցիչներ։

Քննարկման նպատակն էր պետություն-մասնավոր հատված գործընկերության շրջանակներում տնտեսական ոլորտին առնչվող իրավակարգավորումների մշակման ու քննարկումների գործընթացին մասնավոր հատվածի ներկայացուցիչների մասնակցության ապահովումը։

Նախարար Վահան Քերոբյանը ներկայացրել է նախարարության կողմից մշակված տնտեսական քաղաքականության հայեցակարգը, մեկնաբանել վերջինիս առանցքային դրույթները և նշել, որ ակնկալում է կառուցողական և արդյունավետ քննարկում։

Հանդիպման մասնակիցները ներկայացրել են իրենց մտահոգություններն ու հայտնել տեսակետներ դիտարկվող հարցի վերաբերյալ։

Հանդիպման ավարտին նախարար Քերոբյանը պատրաստակամություն է հայտնել իր իրավասությունների շրջանակում նպաստել գործարար համայնքի կողմից ներկայացված խնդիրների լուծմանը։

--00—ԼՄ