Արզնի-Երևան ջրատարը վթարվել է հարակից բարձունքից պոկված ժայռաբեկորի պատճառով

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 23, 24News 

ջրատար

Արզնի-Երևան մայրուղային ջրատարը վթարվել է հարակից բարձունքից պոկված մեծ ժայռաբեկորի պատճառով: 

«Վեոլա ջուր» ընկերությունից հայտնում են, որ Արզնիի ջրաղբյուրի սանիտարական գոտում ողջ գիշեր շարունակվել է վթարված մայրուղային ջրատարի վերանորոգումը: Այս պահի դրությամբ իրականացվել է գործի ամենաբարդ մասը, սակայն անելու բան դեռ շատ կա:

Եվս մոտ 6-7 ժամ կպահանջվի աշխատանքների ավարտի համար: Այնուհետև ջրատարը կվերաշահագործվի, որից հետո մի քանի ժամվա ընթացքում աստիճանաբար կվերականգնվի Արաբկիրի և Կենտրոնի սպառողների ջրամատակարարումը:

--00—ՄՀ