ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 23, 24News
Ապօրինի ձերբակալված Սյունիքի մարզի Գորիս համայնքի Հարթաշեն բնակավայրի ղեկավար Արմեն Խաչատրյանը դատավոր Դավիթ Հարությունյանի օրինական որոշմամբ ազատ արձակվեց։ Այդ մասին տեղեկացնում է փաստաբան Բենիկ Գալստյանը։
Հիշեցնենք, որ Սյունիքում նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցի ընթացքում տեղի ունեցած միջադեպից հետո իրավապահ մարմիններին հրահանգ էր տրվել հատուկ գործողություններով հարցը լուծել։
--00--ԱՀ