Արվում է ամեն ինչ անհետ կորածների ճակատագրերը պարզելու, գերիներին վերադարձնելու համար

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 22, 24News

Արցախ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր՝ ապրիլի 22-ին, ՀՀ-ում ԱՀ մշտական ներկայացուցչությունում հանդիպել է 44-օրյա պատերազմում զոհված և անհետ կորած զինծառայողների ծնողների, հարազատների հետ։

Արայիկ Հարությունյանը պատասխանել է ներկաների բարձրացրած հարցերին, հավաստիացրել, որ արվում է ամեն ինչ անհետ կորածների ճակատագրերը պարզելու, գերիներին վերադարձնելու համար։

Հանդիպման վերջում ԱՀ նախագահը նման ձևաչափով առաջիկայում ևս հանդիպում ունենալու պատրաստակամություն է հայտնել։

Հանդիպմանը մասնակցել է ՀՀ-ում ԱՀ մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանը։

--00—ՄՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս