Ագարակում և Մեղրիում տեղի ունեցածը հայտնի շրջանակների կազմակերպածն է․ վարչապետի խոսնակ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 21, 24News

նկար

Վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը ֆեյսբուքյան էջում Նիկոլ Փաշինյանի՝ Կապան այցից տեսանյութ է հրապարկել և կից գրառում արել։

«Կանգառ՝ Կապանում, որտեղ կապանցիները ջերմորեն ողջունում են վարչապետին։

Իսկ Ագարակում և Մեղրիում տեղի ունեցածը հայտնի շրջանակների կողմից կազմակերպված գործողություններ են և որևէ կապ չունեն բուն ագարակցիների ու մեղրեցիների հետ»։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետը ապրիլի 20-ին աշխատանքային այցով գիշերը ժամանել է Սյունիքի մարզ։ Նա իր թիմակիցների հետ այցելել է Շուռնուխում գտնվող որոշ տներ։ 24News-ի հետ զրույցում Շուռնուխի համայքապետը ասել է, որ տեղյալ չի եղել այցելության մասին, և որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ չի հանդիպել։ Ապրիլի 22-ին Նիկոլ Փաշինյանը այցելել է Ագարակ և Մեղրի, սակայն այնտեղ նրան դիմավորել են բողոքի ակցիա անող քաղաքացիներ, որոնք վարչապետից պահանջել են հեռանալ մարզից։

--00—ԼՄ