Զեկուցողին խորհուրդ կտամ Բաքվում տեսնի, թե ինչպես է ֆաշիզմը զարգանում Հարավային Կովկասում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 20, 24News

1575547661_0_0_1828_1028_600x0_80_0_0_579f26efa54720d9d46b500ebbec06c1.jpg

ԵԽԽՎ միգրացիայի, փախստականների և տեղահանված անձանց հանձնաժողովն այսօրվա նիստում քննարկում էր Արցախյան 44-օրյա պատերազմի հումանիտար հետևանքների ուսումնասիրման հարցով զեկույցի հեղինակ՝ Փոուլ Գավանի` (Իսլանդիա) փաստահավաք գործունեություն իրականացնելու նպատակով տարածաշրջան այց կատարելու խնդիրը: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ադրբեջանագետ, ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Տաթևիկ Հայրապետյանը՝ նշելով, որ դրա վերաբերյալ իր ելույթում շեշտել է.

«Ողջունում եմ զեկուցողի պատրաստակամությունն այցելել տարածաշրջան և հատկապես՝ Արցախ, որպեսզի հենց տեղում պարզ դառնա իրականությունը, վստահ եմ այդ այցը կօգնի հնարավորինս համապարփակ և բալանսավորված զեկույց պատրաստելու հարցում:

Նաև, խորհուրդ կտամ, Բաքու կատարած այցի ժամանակ հայացք նետի հայտնի «ռազմավարի պուրակին» և տեսնի իր աչքով, թե ինչպես է ֆաշիզմը զարգանում Հարավային Կովկասում: Կարևոր է, որ զեկուցողը ուշադրություն դարձնի հետպատերազմյան շրջանում ծավալվող դիսկուրսներին, ատելության խոսքին, որը պետական ամենաբարձր մակարդակով քարոզվում է Ադրբեջանում: Դա կօգնի տեսնել այս հակամարտության ամբողջական պատկերը»:

--00--ԱՀ