ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 20, 24News
ՌԴ ՊՆ-ն հայտնում է, որ Կարմիր Շուկայի հարակից տարածքներում պայթուցիկ նյութերի որոնումներ են իրականացնում, քանի որ գյուղատնտեսական հողերը հակամարտության ժամանակ հրետակոծության են ենթարկվել։Ըստ գերատեսչության՝ հումանիտար ականազերծման ստորաբաժանման զինծառայողները ամբողջությամբ ականազերծել են շուրջ 5 հեկտար գյուղատնտեսական տարածք, ֆերմերներն այժմ կարող են շարունակել մշակել հողերը։
Ընդհանուր առմամբ 2020 թվականի նոյեմբերի 23-ից ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողներն ականազերծել են 2012 հեկտար տարածք, 620 կմ ճանապարհ, ստուգել 1716 տուն և շենք, այդ թվում՝ 30 կարևոր օբյեկտ։ Հայտնաբերվել և վնասազերծվել է 25 հազար 580 պայթյունավտանգ առարկա:
Ռուս խաղաղապահները նախօրեին ավելի քան 50 ուխտավորների են նաև ուղեկցել Քարվաճառի շրջանում գտնվող Ամարաս և Դադիվանք, որն այս պահին Ադրբեջանի վերահսկողության տակ է։
--00—ԼՄ