Ջրականի շրջանում որոնումների ընթացքում հայտնաբերել են ևս մեկ հայ զինծառայողի աճյուն

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 19, 24News

ԱԻՊԾ

Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում այսօր իրականացված որոնումների ընթացքում, Արցախի փրկարարները հայտնաբերել և տարհանել են ևս մեկ հայ զինծառայողի աճյուն։ Ինչպես հայտնում են ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից, նրա ինքնությունը պարզելու նպատակով կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն։

Այսպիսով, ռազմագործողությունների դադարից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Արցախի տարածքներից հայտնաբերված կամ ադրբեջանական կողմից փոխանցված զինծառայողների և քաղաքացիական անձանց աճյունների ընդհանուր թիվը դարձավ 1544։

--00--ԱԹ