ԲԴԽ-ն կրկին Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուներ չի ընտրել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 19, 24News

հասարակական

Բարձրագույն դատական խորհուրդն ապրիլի 19-ին Գագիկ Ջհանգիրյանի նախագահությամբ նիստ է գումարել։

24News-ի հետ զրույցում ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանը հայտնել է, որ ԲԴԽ 10 անդամներից 7-ը ներկա են եղել նիստին։
«Ձայն ապահովելու խնդիր չի եղել։ Վարդազարյանի լիազորությունները կասեցված են, Մակյանը COVID-19-ով է վարակվել, Չիչոյանն էլ արձակուրդում է»,-ասել է նա։

Բեքմեզյանը նաև հայտնել է, որ այսօրվա նիստին պետք է տեղի ունենար Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուների ընտրությունը, ինչը, սակայն, կրկին չի կատարվել։

«4 թեկնածուներից 3-ին պետք է ընտրեինք և ներկայացնեինք Ազգային ժողով, բայց չկազմվեց ցուցակը, ինչը չէր եղել նաև նախորդ անգամ, նաև դրանից առաջ։ Թեկնածուներից 3-ը պետք է ստանան բավարար քանակությամբ ձայներ, որպեսզի ցուցակը կազմվի, բայց 3 թեկնածուները բավարար ձայներ չեն ստացել»,-նշել է նա։

--0--ԿԿ