«Իմ քայլի»-ի՝ ՌԴ-ի, Մուրադովի դեմ արված հայտարարությունները գերիների վերադարձին չեն օգնում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 19, 24News

Ադրբեջանը շարունակաբար չի կատարում նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ իր իսկ ստանձնած պարտավորությունները: Խորհրդարանում այսօր հրավիրված` հայ ռազմագերիների վերաբերյալ քննարկման ժամանակ նշեց ԱԺ պատգամավոր Աննա Գրիգորյանը:

«Մենք՝ պատգամավորներս, պետք է հասկանանք մեր լիազորությունների շրջանակներում ինչ լրացուցիչ քայլեր կարող ենք ձեռնարկել՝ նպատակին հասնելու համար»,- նշեց նա:

ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանն ասաց՝ այս քննարկումը նպատակ ունի հասկանալ` ինչ գործընթացներ են տեղի ունենում, ինչ քննարկումներ են ծավալվում: Նա նկատեց, թե դեռ պետք է հասկանան` ինչո՞ւ «գերիների տեղափոխող» ինքնաթիռը դատարկ վերադարձավ:

Արցախի նախագահի հասարակական հիմունքներով ներկայացուցիչ Բորիս Ավագյանը խոսեց մի միտումի մասին, այն է՝ իմքայլական պատգամավորների կողմից շահարկվում է` գնացեք ՌԴ դեսպանի մոտ, նա թող դիմի ՌԴ նախագահին այդ հարցով:

«Եթե պատգամավորը թույլ է տալիս իր քաղաքացիներին ուղղել օտարերկրյա դեսպանի մոտ, որ նա դիմի իր նախագահին, որպես պատգամավոր՝ նա կոմպետենտ չէ, ավելի լավ է՝ ելույթ չունենան»,- նշեց Ավագյանը:

Մանրամասները` տեսանյութում:

--0--ԿԿ