Վարանդայում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ևս մեկ աճյուն

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 17, 24News

հասարակական

Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում այսօր իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ևս մեկ աճյուն։ Այս մասին հայտնում են  Արցախի ԱԻՊԾ-ից:

Արցախի փրկարարները հայ զինծառայողի աճյունը տարհանել և փոխանցել են Ստեփանակերտի դատաբժշկական փորձաքննության պահպանության բյուրո, որից հետո նրա ինքնությունը պարզելու նպատակով կտեղափոխվի ՀՀ։

Այսպիսով, ռազմագործողությունների դադարից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից հայտնաբերվել կամ հայկական կողմին է փոխանցվել ընդհանուր 1543 աճյուն։

--0--ԿԿ