ՀԿԵ-ն կրճատել է աշխատանքային ժամերը՝ պայամնավորված եկամուտների կրճատմամբ․ «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 17, 24News

մետրո

«Հրապարակ» թերթը գրում է. «Հարավկովկասյան երկաթուղու ղեկավարությունը կրճատել է աշխատանքային ժամերը: Հունիսի 1-ից ՀԿԵ աշխատակիցները մեկ ժամ շուտ են ավարտելու աշխատանքը: Լուրը, որը ստացել էինք տեղեկացված աղբյուրից, ընկերությունում հաստատեցին՝ պարզաբանելով, որ աշխատանքային ժամերի փոփոխությունը պայմանավորված է ՀԿԵ եկամուտների կրճատմամբ, ինչն էլ իր հերթին տնտեսական անբարենպաստ իրավիճակի հետեւանք է:

2021-ի առաջին եռամսյակում, ըստ ՀԿԵ պաշտոնական տվյալների, երկաթգծով իրականացվող բեռների ներմուծումը 2020 թվականի համեմատ նվազել է 33,4, իսկ արտահանումը՝ 8 տոկոսով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

--00--ԱՀ