Չպիտի գնանք, թաղվենք մեռածների հետ, գուցե դա մխիթարանք լիներ, բայց այդպես կյանք չկա

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24News

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Մանուկյանը երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթի ժամանակ ծափահարել է, քանի որ հույսի խոսք է լսել: «Ոգևորվել ենք, լսել, որ կյանք կա, ու պետք է ապրենք այստեղ»,-ասաց իշխանական պատգամավորը։

24News-ի հետ զրույցում Մանուկյանը համեմատություն անցկացրեց՝ ինչպես որ հանգուցյալի հոգեհացի ժամանակ են հարազատներին հույսի խոսքեր ասում, այնպես էլ այս դեպքն էր: «Չպիտի գնանք, թաղվենք մեռածների հետ, գուցե դա մխիթարանք լիներ, բայց այդպես կյանք չկա»,- ընդգծեց «Իմ քայլի» ներկայացուցիչը։

Մանրամասները՝ տեսանյութում։