Կպարզվեր՝ Մինսկը ադրբեջանական հինավուրց քաղաք է, բելառուս ժողովուրդ էլ չի եղել. Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24News

1575547661_0_0_1828_1028_600x0_80_0_0_579f26efa54720d9d46b500ebbec06c1.jpg

Օրերս աշխատանքային այցով Բաքվում գտնվող Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, թե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը իրեն խնդրել է հայերին ասել, որ ԼՂ հիմնախնդիրը խաղաղ ճանապարհով լուծեն, բայց Փաշինյանից առաջ եղած հայկական ղեկավարությունը հրաժարվել է այդ առաջարկից: NEWS.am-ը ՀՀ երրորդ նախագահի գրասենյակից խնդրել է Սերժ Սարգսյանի մեկնաբանությունը Բելառուսի նախագահի այս հայտարարության վերաբերյալ: ՀՀ երրորդ նախագահի գրասենյակից տրամադրվել է Սերժ Սարգսյանի պատասխանը, որում ասված է.

«Մեծագույն հարգանք տածելով բելառուս ժողովրդի հանդեպ՝ ես չէի ցանկանա, որ նրանք երբևէ նման «խաղաղասեր» հարևան ունենային, քանի որ կարճ ժամանակ հետո կպարզվեր, որ Մինսկը ադրբեջանական հինավուրց քաղաք է, իսկ բելառուս ժողովուրդ՝ որպես այդպիսին, չի էլ եղել, ուստի ալիևյան «պատմական արդարությունը» այդ տարածքում պետք է վերականգնվի՝ բոլոր հետևանքներով հանդերձ:

Ճշմարտությունը պարզել ցանկացողները կարող են ընդամենը համացանցից հանել «խաղաղասեր» Ալիևի տարիներ շարունակ հրապարակավ հնչեցրած հայատյաց, ռազմատենչ հայտարարությունները և հետևություններ անել,  ստացված հաստափոր փաթեթն էլ ուղարկել Ալեքսանդր Լուկաշենկոյին՝ խաղաղասիրության մասին համամարդկային պատկերացումների հետ իր և իր լավ բարեկամ Իլհամի պատկերացումները համադրելու նպատակով»:

--00--ԱԹ

Տեսանյութեր

Live

Լրահոս