Ապարանում հիմնվել է վարդերի «քաղաք»

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24News

Արևոտ օրերով հարուստ Ապարանում՝ սարի լանջին, բացվում է վարդաքաղաքը։ 2.5 հեկտար ջերմատանը միայն հոլանդական վարդեր են՝ անուշաբույր, գույնզգույն ու եզակի տեսակներ։

Ամբողջությամբ ավտոմատացված՝ 4-րդ սերնդի ջերմատունը հիմնվել է 2019-ին՝ Սարալանջում: «Ռոզ Ֆիլդ» ընկերությունը սկզբում դժվարությունների շատ է հանդիպել, բայց կար համախմբող գաղափար. ստեղծել հայկական ծաղկային դրախտ։ Այստեղ ներկայացված են հոլանդական 18 տեսակի վարդեր, որոնք բացի տեղական շուկայից կարտահանվեն նաև ԵԱՏՄ երկրներ։

Ջերմատունն այժմ աշխատատեղ է 35 ընտանիքի համար, մինչև տարեվերջ նախատեսում են ունենալ 85 աշխատատեղ և ընդլայնվել Հայաստանի մյուս մարզերում։

«Ռոզ Ֆիլդ» ընկերության գործընկերները Ակբա բանկն ու ֆինանսական խմբի անդամ ԱԳԲԱ Լիզինգն են, որոնք աջակցեցին ջերմատան գաղափարի իրականացմանը նույնիսկ ամենաբարդ տարում։

«Ջերմատան կառուցումը սկսել ենք պանդեմիայով, հետո՝ 44-օրյա պատերազմը, բայց ամբողջ ընթացքում չի դադարել մեր մատակարարումը,  ֆինասավորումը: Ակբա բանկը առաջին իսկ պահից հավատաց, կանգնեց մեր կողքին և աշխատանքի ամբողջ ընթացքում մեր հարաբերությունները միայն գործընկերային չէին, այլ՝ շատ ավելի ջերմ ու ընկերական», – նշում է  «Ռոզ Ֆիլդ» ընկերության տնօրեն Հայկ Վարդանյանը։

Հասարակություն

Հասարակություն

Մանրամասն՝ տեսանյութում:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

Տեսանյութեր

Live

Լրահոս