Դավիթաշենում ազդարարման շչակ կգործարկվի

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24News

շչակ

Դավիթաշենում ազդարարման շչակ է գործարկվելու։ Այդ մասին հայտնում է ԱԻՆ-ը։

«Հարգելի՛ համաքաղաքացիներ, վաղը՝ ապրիլի 16-ին՝ ժամը 10:00-12:00-ն ընկած ժամանակահատվածում, Արտակարգ իրավիճակների նախարարությունը Ա. Միկոյան 109/8 (Դավիթաշենի 4-րդ թաղամաս) հասցեում անցկացնելու է շարային ստուգատես, որի ժամանակ, կփորձարկվի տեխնիկա և ազդարարման շչակ։

Նախապես հայցում ենք հարակից շենքերի բնակչության ներողամտությունը և հորդորում՝ չանհանգստանալ»,-նշվում է ԱԻՆ-ի հայտարարությունում:

--00—ԼՄ