Ձախ Հարութը միացել է Ցեղասպանության ճանաչմանն ուղղված ֆլեշմոբին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24News 

Ձախ Հարութ

Ամերիկահայ երգիչ, երաժիշտ Հարութ Փամբուկչյանը (Ձախ Հարութ) միացել է #YESIT’SGENOCIDE՝ «Ես ճանաչում եմ Հայոց ցեղասպանությունը» ֆլեշմոբին: Այս մասին նա տեսաուղերձով տեղեկացրել է իր ինստագրամյան էջում՝ կոչ անելով միանալ այս ֆլեշմոբին և ԱՄՆ նախագահ Բայդենից պահանջում են ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

«Սիրելի բարեկամներ, խնդրում ենք ձեզ միանալ մեր արշավին այս րոպեին, և ստորագրում ենք նախագահ Բայդենին ուղղված դիմումը, որպեսզի նա Ապրիլի 24-ին ճանաչի Հայոց ցեղասպանությունը»,- նշում է նա:

Ավելի վաղ այս ֆլեշմոբին արդեն միացել են ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը,  «System of a Down» խմբի մենակատար Սերժ Թանկյանը և այլ հայտնի հայեր:

--00--ԱԹ