Լրագրողների դեմ գրոհն ունի նրանց ու լրատվամիջոցների վարքագծի վրա ներազդեցության նպատակ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 14, 24News 

Ռուբեն Մելիքյան

Ակնհայտ է, որ իշխանության վերահսկողությունից դուրս գտնվող լրագրողների դեմ հակաիրավական գրոհը կրում է հոգեբանական ճնշման միջոցով լրատվամիջոցների ու լրագրողների վարքագծի վրա ներազդեցության նպատակ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Իրավական ուղի» ՀԿ-ի համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը։

«Խստորեն դատապարտում եմ իշխող ռեժիմի կողմից, «հեղափոխության պահապաններ» անվանվող հանցավոր խմբակի միջոցով, Tert.am-ի լրագրող Անի Գևորգյանի և

AntiFake.am-ի լրագրող Մարի Ամիրջանյանի նկատմամբ սոցցանցերում ատելության թիրախային քարոզարշավի կազմակերպումը։

Հատկապես զազրելի է այդ քարոզի մեջ Անիի մանկահասակ երեխայի լուսանկարի օգտագործումը։

Ակնհայտ է, որ իշխանության վերահսկողությունից դուրս գտնվող լրագրողների դեմ հակաիրավական գրոհը կրում է հոգեբանական ճնշման միջոցով լրատվամիջոցների ու լրագրողների վարքագծի վրա ներազդեցության նպատակ՝ ի շահ իշխող ռեժիմի։

Նշված փաստերը պետք է ստանան պատշաճ իրավական գնահատական»,- գրել է նա։

--00--ԱՀ