44-օրյա պատերազմի պարտության նոր միֆն է ստեղծվում. բուն պատճառը չի ասվում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 14, 24News

Քաղաքական վերլուծաբան Աղասի Մարգարյանը միտումնավոր սխալ զեկույցի ենթատեքստ չի տեսնում ՀՀ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի արված հայտարարության մեջ։ Ըստ վարչապետի՝ իրականում ասվել է, թե «հակառակորդը ոչ մի առաջխաղացում չի ունեցել, բանակը կատարում է իր առջև դրված խնդիրը և մինչև վերջ կկատարի», ոչ թե այն, որ «պատերազմի չորրորդ օրը Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ ներկայացրել է մեր կորուստները և ստեղծված իրադրության վերաբերյալ ԶՈւ գնահատականը` նշելով, որ 2-3 օրվա ընթացքում անհրաժեշտ է պատերազմը կանգնեցնել»։

Քաղվերլուծաբանը կարծում է, որ եթե վարչապետն ասում է դա, ուրեմն ունի նման ձայնագրություն։ 

«Խնդիրն այն է, որ 44-օրյա պատերազմի պարտության շուրջ ստեղծվում է հերթական միֆը։ Ի՞նչ միֆի մասին է խոսքը։ Մենք ողջ օրը տեսնում ենք տարատեսակ վարկածներ, թե ինչու պարտվեցինք։ Բայց այդ բացատրությունների կողքին բացակայում է ամենագլխավորը, որ մենք թույլ էինք։ Երբ որ մենք չենք խոսում դրանից, այլ պարտությունը պայմանավորում ենք «Սորոսի» հիմնադրամով, թուրքական գործոնով, դավաճանությամբ, բուն պատճառը ստորադասում ենք դետալներին։ Գալիս ենք մի հանգրվանի, որտեղ  հասարակությունը չի կարողանում ընդունել դա ու ստեղծում է դավադրական տեսություններ։ Դավաճանություն բոլոր ժամանակներում եղել է, բայց դրանք չեն բերել պարտության։ Պարտության բերել են բանակը, պետական ինստիտուտները»,- ասել է Մարգարյանը։

Շարունակությունը՝ տեսանյութում։