Էջմիածնից բերման ենթարկվածի խուզարկությամբ ափիոն է հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 14, 24News

Ոստիկանությունը շարունակում է թմրանյութերի օգտագործման և անօրինական թմրաշրջանառության դեմ հետևողական պայքարը: Ապրիլի 6-ին հերթական դեպքը բացահայտեցին ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները։ Օպերատիվ տեղեկություններն իրացնելով՝ նրանք Էջմիածին քաղաքի Չարենցի թաղամասից ոստիկանության Վաղարշապատի բաժին բերման ենթարկեցին Էջմիածնի Աբովյան փողոցի 53-ամյա մի բնակչի: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց ափիոնի նմանվող զանգված և դեղնավուն հեղուկով ներարկիչ։

Ըստ բերման ենթարկվածի` հայտնաբերվածն ափիոն է, իսկ ներարկիչի հեղուկը՝ քացախաթթու։

Նշանակվել են փորձաքննություններ:

Նախապատրաստվում են նյութեր։

--00—ԼՄ