Պուտինն ու Բայդենը երկարատև ու գործնական զրույց են ունեցել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 14, 24News 

Բայդեն

 Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և նրա ամերիկացի գործընկեր Ջո Բայդենը գործնական զրույց են ուենցել։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Հավանաբար, դուք էլ եք գլխի ընկնում, որ  երկու երկրների ղեկավարների միջև զրույցը բավականին երկար է տևել և գործնական բնույթ է կրել»։

Երեքշաբթի երկու երկրների առաջնորդները Վաշինգտոնի նախաձեռնությամբ հեռախոսազրույց են ունեցել։ Բայդենը, մասնավորապես, հաստատել է Ռուսաստանի հետ կայուն և կանխատեսելի հարաբերությունների կառուցումը և առաջարկել է առաջիկա ամիսներին հանդիպել երրորդ երկրում:

Պուտինը և նրա ամերիկացի գործընկերն անդրադարձել են այնպիսի հարցերի, ինչպիսիք են ռազմավարական անվտանգությունն ու սպառազինությունների վերահսկողությունը, Աֆղանստանում իրավիճակը և կլիմայի գլոբալ փոփոխությունը: Կողմերը քննարկել են նաև Դոնբասում իրավիճակը։

 --00—ՄՀ