Շիրակում իրավիճակը դեռ լարված է. գերիների հարազատները պահանջ են ներկայացրել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 13, 24News

․

Շիրակի մարզպետարանի մոտ իրավիճակը շարունակում է լարված մնալ. գերիների հարազատները թույլ չեն տալիս աշխատակիցներին դուրս գալ շենքից՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում և իրեն զավակների վերադարձ: Այս մասին տեղեկացնում է Mediaport տելեգրամյան ալիքը։

Այս պահին ոստիկանական մեծաթիվ ուժեր են բերվում մարզպետրանի շենքի մոտ: Ժամեր առաջ ոստիկանները փորձեցին ուժով դուրս բերել նրանց մարզպետրանի շենքից, սակայն չկարողացան:

․

--00--ԱՀ

--0--ԱՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս