Մեր ջոկատների տղաները տարածքների հետ միասին հանձնվել են Ադրբեջանին․ Լարիսա Ալավերդյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 13, 24News

Մեր ջոկատների տղաները տարածքների հետ միասին հանձնվել են Ադրբեջանին։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում հայտարարել է ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը։

Ըստ նրա՝ «դոսյե» է հավաքվում, որն ապացուցում է, որ պատերազմը եղել է պայմանավորված, և Հայաստանը տեղյակ է եղել։  

«Դեռ ողջ պայքարող զինվորները, ամբողջական ջոկատները հանձնվել են Ադրբեջանին տարածքների հետ միասին։ Առաջինը եղել է նոյեմբերի 9-ին, մյուսը՝ դեկտեմբերին։ Այն ծնողները, որոնք հայտարարում են, որ ընդդիմադիրները խանգարում են, որ իրենց որդիները վերադառնան, պետք է իմանան, որ իրենց որդիները տրվել են տարածքների հետ մասին։ Եթե մինչև հիմա նրանք պաշտպանում են այդ մեկ անձին, ուրեմն դուք ձեր որդիներին զոհ եք տալիս այս իշխանությանը»,- ասել է նա։

Շարունակությունը՝ տեսանյութում։

--0--ԿԿ

Տեսանյութեր

Live

Լրահոս