Վստահ եմ՝ քաղաքացիները մեզ ընտրելու են ու նորից գործուղեն, որ սպասարկենք մեր օրակարգը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 13, 24News

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Բոշյանը վստահ է՝ խորհրդարանական արտահերթ ընտրություններին քաղաքացիներն իրենց են ընտրելու, որպեսզի գործուղեն ժողովրի օրակարգը սպասարկելու: 24News-ի հետ զրույցում նշեց՝ քարոզարշավին անկեղծ են լինելու, սխալների մասին խոսելու են քաղաքացիների հետ:

Ինչ վերաբերում է ռազմագերիների հարցին, ապա Բոշյանն Ադրբեջանի որդեգրած քաղաքականությունն անմարդկային ու անընդունելի է համարում: «Գերիների հարցը պետք է դուրս լինի քաղաքական շահարկումներից, դա արժանապատվության հարց է, պետք չէ այն շահարկել, դրանով դիվիդենտներ շահել»,- ընդգծում է մեր զրուցակիցը:

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ