1-ին պատերազմի ադրբեջանցի զոհերի ոսկորներն ենք անգամ հանձնել՝ բանակցային գործիք չթողնելով

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 13, 24News

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, որն ապրիլի 18-ին ԵԽԽՎ պատվիրակության կազմում մեկնելու է Ստրասբուրգ, ասաց՝ պետք է անել հնարավորը եվրոպացի գործընկերների ուշադրությունը հայ ռազմագերիների թեմայի վրա սևեռելու համար: 24News-ի հետ զրույցում նա շեշտեց՝ ԵԽԽՎ-ում հակազդելու են, որ ոչ թե Նավալնու, այլ հայ ռազմագերիների հարցն օրակարգային դառնա։

Խոսելով Բաքվի «ռազմավարի թանգարան»-ում հայ զինվորներին ու գերիներին պետական մակարդակով ծաղրելու մասին՝ նկատեց՝ դա ոչ այլ ինչ էր, քան ցինիզմի ու ֆաշիզմի ակնհայտ դրսևորում:

Զոհրաբյանը համակարծիք է, որ հայկական կողմն Ադրբեջանի առջև բացել է բոլոր խաղաքարտերն ու ռազմագերիների շուրջ բանակցելու համար որևէ գործիք չի թողել: Զոհրաբյանն ընդգծեց՝ անգամ Արցախյան 1-ին պատերազմի ադրբեջանցի զոհերի ոսկորներն ենք հանձնել ու հիմա չգիտենք՝ ինչ անել, ինչպես բանակցել, որ տղաներն օր առաջ տուն վերադառնան:

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ

Տեսանյութեր

Live

Լրահոս