ՌԴ-ն դեպի արևմտյան սահմաններ է տեղափոխել 2 բանակ և օդադեսանտային զորքերի 3 միավորում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 13, 24News

աշխարհ

Ռուսաստանը հսկիչ ստուգման ընթացքում հաջողությամբ իր արևմտյան սահմաններ է տեղափոխել երկու բանակ և օդադեսանտային զորքերի (ՕԴԶ) երեք միավորում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն՝ ապրիլի 13-ին հանդես գալով Սևերոմորսկում կայացած խորհրդակցության ժամանակ:

Նրա խոսքով՝ զորքերն ուղարկվել են «ուսումնամարտական առաջադրանքների կատարման շրջաններ»: Շոյգուն նշել Է, որ դա արվել է ՆԱՏՕ-ի կողմից սպառնալիքներին ի պատասխան:

«Հակազդելով դաշինքի՝ Ռուսաստանին սպառնացող ռազմական գործունեությանը, մենք համապատասխան միջոցներ ենք ձեռնարկել»,-ասել է Շոյգուն:

Նա հավելել է, որ զորքերը ցուցաբերել են «երկրի ռազմական անվտանգության ապահովման խնդրի կատարման լիակատար պատրաստություն և ունակություն»:

«Ներկայում տվյալ միավորումները գործի են դրվել վարժանքներում»,-հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարը:

Նա հավելել Է, որ զինված ուժերի հսկիչ ստուգումը, որի ընթացքում զորքերը զորավարժությունների համար տեղափոխվել են ՌԴ-ի արևմտյան սահմաններ, պլանավորվում է ավարտել երկու շաբաթվա ընթացքում:

Ապրիլի 6-ին Ռուսաստանի զինված ուժերը հսկիչ ստուգում են սկսել ուսուցման ձմեռային ժամանակաշրջանում: Հաղորդվել Է, որ զորավարժությունները կանցկացվեն բոլոր ռազմական օկրուգներում: Այդ ժամանակ ՌԴ պաշտպանության նախարարությունում ճշտել են, որ ռուսաստանցի զինվորականները ապրիլին կանցկացնեն ավելի քան 4 հազար վարժանք:

--0--ԿԿ