Միջազգային կազմակերպությունը տեսահոլովակ է հրապարակել ՀՀ-ում բանտարկված արջերի խնդրի մասին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 13, 24News

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի գործընկեր Կենդանիների փրկության միջազգային կազմակերպությունը /International Animal Rescue/ անիմացիոն տեսահոլովակ է պատրաստել Հայաստանում բանտարկված գորշ արջերի խնդրի մասին և նախաձեռնել ստորագրահավաք։ Տեսահոլովակում կտեսնեք, թե սովորաբար ինչպես են գորշ արջերը հայտնվում վանդակում և ինչ է սպասվում նրանց քոթոթներին՝ միայնակ պայքար վայրի բնության մեջ կամ բանտարկություն։

Հիմնադրամը նշում է, որ IAR-ը և FPWC Արջերի փրկության ծրագիրը մեկնարկել են 2017թ․-ին, երբ Հայաստանում բազմաթիվ արջեր բանտարկված են եղել սարսափելի պայմաններում և ունեցել են փրկության կարիք։ Այժմ, կարեկցող մարդկանց ջանքերի շնորհիվ նրանցից շատերը գտել են իրենց նոր՝ բարեկեցիկ ապաստարանը Վայրի կենդանիների փրկարար կենտրոնում, իսկ մյուսները սպասում են փրկության իրենց հերթին։ 

Հիմնադրամն ընդգծում է, որ արջերի փրկության ծրագրի շրջանակներում գործընկեր կազմակերպությունների ջանքերով ոչ բարեկեցիկ պայմաններից փրկվել են շուրջ 35 արջեր, ինչպես նաև ստեղծվել է Վայրի կենդանիների փրկարար կենտրոն (WRC), որտեղ փրկված կենդանիները ապրում են պատշաճ սննդակարգով ապահովված և մասնագետների խնամքի ներքո։ Կենտրոնում պահվող 19 գորշ արջերից 16-ն առաջին ձյան հետ քուն են մտել, իսկ մյուս երեք գորշ արջերը, թեպետ ձմռան ամիսներին մշտական քուն չեն մտել,  գիշերային ժամերին մի քանի ժամ անընդմեջ քնել են: Վերջիններս 2020թ.-ի գարնանը ռեստորանային համալիրից փրկված արջերն են, որոնք դեռ չեն վերականգնել իրենց վայրի արջերին բնորոշ բնազդները։ 

--00—ԼՄ

Տեսանյութեր

Live

Լրահոս