Արցախում կսահմանվեն պետական պարգևների ու կոչումների նոր տեսակներ․ նոր նախագիծ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 13, 24News

1

Արցախի Հանրապետության Ազգային ժողովում շրջանառության մեջ է դրվել օրենքի նախագիծ, որի համաձայն՝ կսահմանվեն պետական պարգևների ու կոչումների նոր տեսակներ, գրում է «Արցախպրես»-ը։

«Արցախի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի նախագծի համաձայն,  պետական պարգևների ու կոչումների տեսակները կհամալրվեն՝  Բարեկամության շքանշանով, «Հայրենիքին մատուցած ծառայության համար», «Աշխատանքային վաստակի համար» մեդալներով և Արցախի Հանրապետության Վաստակավոր շինարարի պատվավոր կոչումով:

«Միևնույն ժամանակ անհրաժեշտություն է առաջացել «Արցախի Հանրապետության պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների մասին» նոր օրենքի նախագծում նախատեսել դրույթներ նաև նախկին ԽՍՀՄ և ՀԽՍՀ պետական պարգեւների վերաբերյալ, որոնցով պարգեւատրել են Արցախի Հանրապետության քաղաքացիները: Նախկինում շնորհված ԽՍՀՄև ՀԽՍՀ պետական պարգևները պետք է պահպանեն իրենց ուժը»,-նշված է օրինագծի բնութագրում:

--00—ԼՄ

Տեսանյութեր

Live

Լրահոս