34-ամյա տղամարդը վայրաճ կանեփի բույսերից թմրամիջոցի հումք է քաղել

 

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 13, 24News

Վաղարշապատի քրեական հետախույզները օպերատիվ տվյալ էին ստացել, որ էջմիածինցի մի տղամարդ թմրանյութ է ապօրինի պահում և օգտագործում: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից: Տվյալն իրացվեց ապրիլի 11-ին:

Գիշերվա ժամը չորսին Էջմիածնի Արարատյան փողոցից, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, 34-ամյա տղամարդը բերման ենթարկվեց ոստիկանության Վաղարշապատի բաժին: Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվեց պոլիէթիլենային տոպրակ՝ մարիխուանայի նմանվող զանգվածով:

Նա հայտնել է, որ թմրամիջոցի հումքը քաղել է վայրաճ կանեփի բույսերից:

Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: Հանգամանքները պարզվում են:

--00--ԱԹ

Տեսանյութեր

Live

Լրահոս