Ի՞նչ կլինի, երբ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահները դուրս գան․ Ալիևը պարզաբանել է

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 13, 24News

1

«Նոր հայացք Հարավային Կովկասին. հետկոնֆլիկտային զարգացում և համագործակցություն» խորագրով խորհրդաժողովի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խոսել է այն մասին, թե ինչ կլինի, երբ ռուս խաղաղապահները դուրս գան ԼՂ-ից: 

«Թովուզում, Ղազախում, Աղստաֆում՝ Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանին, խաղաղապահներ չկան, և ոչինչ էլ չի պատահում: Ավելին, ադրբեջանցի սահմանապահներն այժմ Զանգիլանում (Կովսական) 5 մետր հեռավորության վրա են հայկական գյուղերից, և ոչինչ չի պատահում: Հայկական բանակը ոչնչացվել է, գոյություն չունի»,-ասել է Ալիևը ու որպես Ադրբեջանի բարի կամքի դրսևորում՝ նշել Կապանը Երևանին կապող 21 կիլոմետրանոց ճանապարհը:

«Մեր սահմանապահները կանգնած են այնտեղ, նույնիսկ կա «Բարի՛ գալուստ Ադրբեջան» պաստառ: Չգիտեմ՝ ինչո՞ւ է դա նյարդայնացնում այնտեղի հայերին, մենք պարզապես ուզում էինք նրանց ողջունել մեր տարածքում․ սա մեր տարածքն է, բայց նրանք նույնիսկ կրակել են դրա վրա: Մենք կարող էինք փակել ճանապարհը: Մենք կարող էինք, բայց չենք անում»,-ասել է Ալիևը:

--00—ԼՄ