ՌԴ-ում կորոնավիրուսի 8 173 նոր դեպք է հաստատվել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 13, 24News 

կորոնավիրուս

Ռուսաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 8 173 նոր դեպք, մահացել է 338 պացիենտ: Այս մասին վկայում են կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբի տվյալները։  

Ապրիլի 13-ի տվյալներով, համավարակի մեկնարկից մինչ օրս, երկրում կորոնավիրուսի ավելի քան 4 միլիոն 657 հազար դեպք է հաստատվել:

Ռուսաստանում վարակից մահացել է 103 601 պացիենտ:

 --00—ՄՀ