Քոչարյանի գործով դատական հաջորդ նիստը նշանակվեց մայիսի 4-ին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 13, 24News

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, հետաձգեց այսօրվա դատական նիստը։  

Նշենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ելնելով իր մոտ առկա սիմպտոմատիկայից, բժշկի ցուցումով հանձնել է քովիդ-19-ի թեստ։ Նախագահը շփում է ունեցել քովիդ-հիվանդի հետ և այս պահին գտնվում է ինքնամեկուսացման մեջ։ Հայկ Ալումյանը դատարանին է ներկայացրել թեստի հանձնումը հաստատող բժշկական փաստաթղթի էլեկտրոնային տարբերակը։ 

Բացի այդ, կորոնավիրուսային հիվանդության թեստ է հանձնել նաև նախագահի պաշտպան Արամ Վարդևանյանը, ով նույնպես այս պահին գտնվում է ինքնամեկուսացման մեջ։ 

Դատավորը տեղեկացրեց, որ ապրիլի 27-ից գտնվելու է իր ամենամյա արձակուրդի մեջ։ Դատական նիստը հետաձգվեց մինչև մայիսի 4-ը, ժամը 13։00-ն։

--0--ԿԿ