Ինչո՞ւ Օբաման չգործածեց «Ցեղասպանություն» եզրույթը 2009-ին․ Սուրեն Սարգսյանի պարզաբանումը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 13, 24News

սուրեն

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի կողմից ցեղասպանությունը չճանաչելու պատճառին։

«Նախագահ Օբաման իր «A Promised Land» գրքում անդրադարձ է կատարում իր կողմից «Ցեղասպանություն» եզրույթը 2009 թ. չօգտագործելուն: Ի տարբերություն ներկայումս շրջանռվող տեսության առ այն, թե պատճառը հայ-թուրքական բանակցություններն էին, մեջբերում եմ հետևյալ հատվածը, որտեղ Օբաման բառացի ասում է հետևյալը.

«Լուրջ պատճառ կար այդ ժամանակ նման հայտարարություն չանելու համար: Թուրքերը չափազանց զգայուն են այդ խնդրի շուրջ, և մենք կարևոր բանակցությունների մեջ էինք Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ՝ Իրաքից ամերիկյան զորքերի դուրս բերելու հարցի հետ կապված»:

Ակնհայտ է, որ այն ժամանակվա հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման և այսօրվա հաշտեցման գործընթացների միջև ընդհանուր ոչինչ չկա: Պարզապես հիմա թուրքական գործոնը էապես նվազել է Վաշինգտոնի համար»,-գրել է նա:

--00—ԼՄ