Արտաշատում Mitsubishi-ն, մի քանի պտույտ գործելով, կողաշրջվել է․ տուժել է 2 երեխա

 

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 13, 24News 

վթար

Ապրիլի 13-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։

Ժամը 06։40-ի սահմաններում Mitsubishi Pajerօ IO մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ավտոճանապարհի 29 կմ հատվածում՝ Արտաշատ քաղաքի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երթևեկությունը կարգավորող ցուցանակին, կոտրել այն, այնուհետև հայտնվել ջրատարում, բախվել հողաթմբերին և կողաշրջված վիճակում հայտնվել երթևեկելի գոտում։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 3 հոգի՝ 2-ը՝ երեխաներ, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Արտաշատի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը ովքեր մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում բուժօգնություն են ցուցաբերել վիրավորներին, այնուհետ «Արտաշատ» ԲԿ-ից երեխաներին տեղափոխել են Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, իսկ մեծահասակ վիրավորին՝ «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Մահացածին Արտաշատի հրշեջ-փրկարարները հայտնաբերել են ավտոմեքենայից մոտ 30 մետր հեռավորության վրա՝ ջրատարի մեջ, և սանդուղքով են կարողացել իջնել ջրատարի մեջ, որպեսզի կարողանան դին մոտեցնել շտապօգնության ավտոմեքենային։

Ջրատարի մեջ է հայտնաբերվել նաև ավտոմեքենայի կոտրված անվահեծը։ Վիրավորներին էլ քաղաքացիներն ու Արտաշատի հիվանդանոցի բժիշկները նույնպես հայտնաբերել են մեքենայից դուրս։

--00—ՄՀ