Ոչ մեր կամքով անկախանալուց 30 տարի անց պիտի գրեթե զրոյից պետություն ստեղծենք․ Ջուլֆալակյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 13, 24News

ջուլֆալակյան

ԱԺ նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով երկրում ստեղծված ներքաղաքական իրավիճակին։

«Ստեղծվել է մի իրավիճակ, երբ ոչ մեր կամքով անկախանալուց 30 տարի անց պետք է գրեթե զրոյից պետություն ստեղծենք։ Հույժ կարևոր է, այս անգամ ևս չձախողենք՝ թույլ տալով նախկին բազմաթիվ սխալները (չթվարկեմ, շատ երկար կստացվի)։ 

Ընդ որում՝ հարկ է սկսել ամենատարրականից՝ դաստիարակությունից (կրթության մասին շատ է խոսվում, չկրկնվեմ. դա գլխավոր հիմնասյունն է). ինչպես հերթ կանգնել, ինչպես վարել մեքենան, ինչպես կայանել, խոսել, հագնվել, ինչպես և ինչքան ուտել...
Իրականում, ամբողջ քաղաքակիրթ աշխարհից շատ հետ ենք, և ցավալի է դա արձանագրել։ 
Այսքան ժամանակ մեզ մոտ մեծամասամբ պետության իմիտացիա է եղել՝ առանց բովանդակության մեջ խորանալու։ 

Ի դեպ, չհաջողելու դեպքում ամբողջն ենք կորցնելու։ Պետականություն ունենալը խաղ ու պար չէ, և շատերը աչք ունեն դրա վրա։ Չես կարող ինքդ տեր կանգնել անկախությանդ, լիքը ուզողներ կան»։

--00—ԼՄ

Տեսանյութեր

Live

Լրահոս