Պայթեցման աշխատանքներ են նախատեսվում Ասկերանի Խնածախ և Այգեստան համայնքների տարածքներում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 13, 24News 

ականներ

ԱՀ ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ այսօր ծառայության սակրավորները, ՌԴ ԱԻՆ գործընկերների և «The Halo trust» կազմակերպության հետ զինամթերքի հայտնաբերման նպատակով ինժեներահետախուզական աշխատանքներ են իրականացնում Մարտակերտ, Ասկերան և Ստեփանակերտ քաղաքների հարակից տարածքներում:

Հայտնաբերված զինամթերքը կոչնչացվի տեղում:

«Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամը պայթեցման աշխատանքներ է նախատեսում Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան համայնքների տարածքներում:

--00—ՄՀ