Հայկ Մարությանը մասնավոր այցով մեկնել է Արցախ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 13, 24News 

Մարության

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը մասնավոր այցով մեկնել է Արցախ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը՝ նշելով, որ այցի ընթացքում քաղաքապետ Մարությանը, մասնավորապես, կհանդիպի Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի հետ:

Օրակարգում երկու մայրաքաղաքների միջև փոխգործակցությանը վերաբերող հարցեր են:

--00—ՄՀ