Ի՞նչ մոտեցումների հետ չեն համապատասխանում ԲՏԱ նորանշանակ նախարարի մոտեցումները․ «Փաստ»

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 13, 24News

Հայկ Չոբանյան

«Փաստ» օրաթերթը գրում է. «Օրերս ԲՏԱ նախարար նշանակված Հայկ Չոբանյանի առաջին որոշումներից մեկն այն է եղել, որ նա աշխատանքից ազատել է նախարարի խորհրդական Ջահան Հովհաննիսյանին:

Արտաքուստ սովորական աշխատանքային հարաբերություններ են, սակայն բանն այն է, որ այս պարագայում գործ ունենք անձի հետ, որի ավանդը մեր երկրին ու ժողովրդին բավականին մեծ է: Բոլոր իշխանություններն էլ նրա հանդեպ յուրահատուկ վերաբերմունք են ունեցել՝ իր կատարած հերոսությունների համար:

Ճիշտ է, նրա մասին նաև գիրք է գրվել, սակայն նրա բազմաթիվ սխրագործությունների մասին, որպես կանոն, չի բարձրաձայնվում: «Փաստ» թերթի տեղեկություններով, ԲՏԱ նորանշանակ նախարարը Հովհաննիսյանին ասել է, թե «մեր մոտեցումները չեն համապատասխանում Ձեր մոտեցումներին»:

Ուշագրավ է, որ մոտեցումների մասին խոսվել է նրանց... առաջին ու վերջին հանդիպման ժամանակ, այսինքն, մինչ այդ որևէ զրույց, առնչություն, տեսակետների փոխանակում չի եղել: Մյուս կողմից՝ խորհրդանշական է, որ պետության համար զգալի գործ արած, պետականության դիրքերից հանդես եկած մարդու մոտեցումները չեն համապատասխանում իշխանության ներկայացուցչի մոտեցումներին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

--00--ԱՀ