Անչափահաս եղբայրները փախցրել են «Սևան» ակումբի ֆուտբոլիստին Hyundai-ն․ Shamshyan.com

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 12, 24News

․

Ապրիլի 10-ին ավտոմեքենայի փախցնելու դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:30-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին է դիմել Արարատ քաղաքի բնակիչ, 25-ամյա Գեղամ Թումբարյանը, ով հայտնել է, որ նույն օրը՝ ժամը 11:00-ից մինչև  11:20-ն ընկած ժամանակահատածում Մանանդյան փողոցում գործող «Միկա» մարզահամալիրի մոտ կայանված, իր կողմից շահագործվող Hyundai մակնիշի ավտոմեքենան գողացել են, տեղեկացնում է Shamshyan.com–ը:

Ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները ձեռնարկված միջոցառումների արդյունքում տաք հետքերով բացահայտել են դեպքը և պարզել են, որ ավտոմեքենան փախցրել են Շենգավիթ վարչական շրջանի բնակիչներ  10-ամյա Ալեքս Հ.-ն և նրա եղբայրը՝ 7-ամյա Լևոն Հ.-ն: 

Վերջիններս հայտնաբերվել են Սեբաստիա-Հովնաթան փողոցների խաչմերուկում և ավտոմեքենայով հանդերձ տեղափոխվել  ոստիկանության Շենգավիթի բաժին, որտեղ էլ հրավիրվել են նրանց ծնողները և եղբայրները հանձնվել են նրանց:

Կայքի տեղեկություններով՝ Գ. Թումբարյանը «Սևան» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստ է:

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։

--00--ԱՀ