Սերժ Սարգսյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են ռազմագերիների վերադարձի հետ կապված հարցեր

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 12, 24News 

Սերժ Սարգսյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը տեղեկացնում է, որ այսօր Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) ղեկավար, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ։

«Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգության հարցերը, հայ-ռուսական երկկողմ փոխգործակցության հեռանկարները, ինչպես նաև դիտարկվել է Լեռնային Ղարաբաղում ընթացած վերջին պատերազմի հետևանքների հետ կապված հարցերի լայն շրջանակ, այդ թվում` Հայաստան ռազմագերիների ու պահվող անձանց վերադարձի ուղղությամբ լրացուցիչ միջոցառումների և զոհված զինծառայողների մարմինների որոնումների վերաբերյալ։

Նախագահ Սարգսյանը անդրադարձել է նաև ներքաղաքական իրավիճակի հետ կապված հարցերին»։

--00--ԱՀ